«Փեթակ» առևտրի կենտրոնը ժամանակավորապես փակվել է (ՎԻԴԵՈ)

16.06.2020, 17:17
«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատանքը ժամանակավորապես արգելվել է․ ՎԻԴԵՈ
«Փեթակ» առևտրի կենտրոնը ժամանակավորապես փակվել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատանքն արգելվեց 24 ժամով։ Այս մասին ասվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում։

Загружается новость ... "Лево"
Ըստ տեղեկատվության՝ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն այստեղ արձանագրել է մի շարք խախտումներ` տաղավարների գերխիտ դասավորություն, մինչև 20 քմ տարածքով վաճառակետում 2-ից ավելի անձանց ներկայության չբացառում, գծանշումներ բացակայություն։

«Աշխատակիցները չեն ջերմաչափվել, չի պահպանվել սոցիալական հեռավորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ տնտեսավարողին կարգադրվել է անհապաղ դադարեցնել աշխատանքը և շտկել խախտումները։-0-