ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի Արմենիա/. Նախաճաշը սննդակարգի կարևորագույն մասն է: Ուստի այն պետք է ճիշտ և օգտակար լինի:
Օմլետ
Գիտնականները վաղուց պարզել են հավկիթի օգուտը, քանի որ դրա կազմում կա լեցիտին և խոլին, որոնք խոչընդոտում են վատ խոլեստերինի ավելացմանը: Բացի այդ, հավկիթը պարունակում է սպիտակուցի օրական նորմայի 14%-ը, ինչպես նաև ամինաթթուներ: Քանի որ օմլետն արագ է պատրաստվում, ապա կորում է օգտակար նյութերի միայն 10-15 տոկոսը:
Սեփական ձեռքով պատրաստած մյուսլի
Կաթով կամ ջրով թրջած վարսակափաթիլներին կարելի է ավելացնել թարմ հատապտուղներ, ընկուզեղեն և մի գդալ մեղր: Կստացվի համեղ, օգտակար նախաճաշ:
Կաթնաշոռ մեղրով և մրգերով կամ չորամրգերով
Եթե ժամանակ ունեք, կաթնաշոռին ավելացրեք ձեր սիրած հատապտուղները և հարեք բլենդերում` ավելացնելով ցածր կալորիական թթվասեր կամ կեֆիր:
Բրդուճ
Սա ամենաարագ պատրաստվող նախաճաշն է, բայց եթե ցանկանում ենք, որ այն օգտակար լինի, ապա բացառում ենք երշիկը և սպիտակ հացը: Օրինակ, ամբողջահատիկի հացին կարելի է ավելացնել անյուղ կաթնաշոռ, կանաչի, վրայից` հնդկահավի կամ հավի մի կտոր խաշած միս: Մեկ այլ տարբերակ էլ կապրեզեի տեսակն է` նույն հացով – հաց, վրայից ռեհան կամ հազար և մի կտոր լոլիկ: Կարելի է ավելացնել պանիր:
Նրբաբլիթներ մրգերով
Կարող եք նրբաբլիթները զուգորդել բանանի, խնձորի կամ դդմի հետ: Իսկ նրբաբլիթները պատրաստեք հնդկաձավարի կամ վարսակի ալյուրից:
Ամբողջահատիկի շիլա
Վարսակ, հնդկաձավար – լավագույն տարբերական է: Ի դեպ, կարելի է գիշերը թրջել եռացրած տաք ջրով կամ կեֆիրով, և առավոտյան շիլան պատրաստ է:
Միս բանջարեղենով
Հիանալի տարբերակ է խաշած կրծքամիսը բանջարեղենով կամ խաշած ձուկը: -0-