Նվազեցնում է շաքարի մակարդակը և պաշտպանում սիրտը. էլ ինչո՞վ է օգտակար պանիրը

05.07.2019, 14:31
Պանրի օգտագործումը կարող է ավելացնել մարդու կյանքի տևողությունը։

Նվազեցնում է շաքարի մակարդակը և պաշտպանում սիրտը. էլ ինչո՞վ է օգտակար պանիրը
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Պանրի օգտագործումը կարող է ավելացնել մարդու կյանքի տևողությունը։

Բազմաթիվ պանրատեսակներ պարունակում են սպերմիդին, որը, ըստ մասնագետների, ընդունակ է պաշտպանել սիրտ–անոթային հիվանդություններից։ Պանրի օգտակար հատկանիշների մասին գիտնականները պատմել են ELLE Australia ամսագրի հրապարակման մեջ, գրում է medikforum.ru—ն։ 

Բացի սիրտ–անոթային հիվանդություններից պաշտպանելը, պանիրները նաև օժտված են մարդու համար արժեքավոր հատկանիշով` դրանք նվազեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Այդ կաթնամթերքը կալցիում է պարունակում, որի շնորհիվ հնարավոր է իջեցնել շաքարախտի ռիսկը։

Սննդաբան Շառլոթ Սթիրլինգ Ռիդի խոսքով, պանիրը պետք է լինի բալանսավորված սննդի մաս, բայց պետք է օգտագործվի չափավոր։

«Պանիրը կալցիում, ցինկ և այլ կարևոր սննդարար նյութեր է պարունակում, բայց նաև պարունակում է ճարպեր և կալորիական է, այնպես որ, եթե հոգ եք տանում ձեր քաշի մասին, ապա մի չարաշահեք պանրի գործածումը»,– պարզաբանում է մասնագետը։

Ի հավելումն, փորձագետը խորհուրդ է տվել նախապատվությունը տալ պանիրների պակաս ճարպոտ տեսակներին` կաթնաշոռին կամ սպիտակ պանիրներին` մոցառելային, ռիկոտային, այծի պանրին։ -0-