«Նովոստի-Արմենիա»-թղթակիցն արժանացել է «Եռանդուն մարդիկ 2019» տարածաշրջանային մամուլի փառատոնի մրցանակի
12.10.2019,
15:41
Աննա Հովակիմյանը մրցանակի է արժանացել «Արտասահմանյան ԶԼՄ-ներ» անվանակարգում
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցն արժանացել է Սանկտ Պետերբուրգի մարզի Զելենոգորսկ քաղաքում անցկացված «Եռանդուն մարդիկ 2019» տարածաշրջանային մամուլի փառատոնի երկրորդ մրցանակի:
Աննա Հովակիմյանը մրցանակի է արժանացել «Արտասահմանյան ԶԼՄ-ներ» անվանակարգում «Ինչպես են միջուկային վառելիք արտադրում Հայկական ԱԷԿ-ում: «Նովոստի-Արմենիա»-ի թղթակիցն այցելել է գործարան» հրապարակման մասին: Այդ անվանակարգում ներկայացվել են 10 լրագրողների աշխատանքներ Հայաստանից, Հունգարիայից, Բելառուսից և Ղազախստանից: Առաջին մրցանակը շնորհվել է Պետեր Դունաիին Հունգարիայից, իսկ երրորդ տեղը կիսել են Բելառուսի ներկայացուցիչ Վերա Գանկինա-Բուտկոն և Ղազախստանից Յակով Ֆյոդորովը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա»-ին հայտնեց «Տարածաշրջանային մամուլի փառատոն» նախագծի ղեկավար, Ռոսէներգատոմի հաղորդակցությունների դեպարտամենտի փոխտնօրեն Օլգա Բրեդնիկովան, ի սկզբանե փառատոնը նպատակ ուներ մեկ հարթակում միավորել լրագրողներին և մամուլի ծառայությունները, ինչպես նաև բարձրացնել նրանց պրոֆեսիոնալիզմի մակարդակը:
Բրեդնիկովան նշել է, որ փառատոնը սկսել է զարգանալ և ընդլայնվել և փաստորեն արդեն միջազգային է դարձել:
Հոբելյանական հինգերորդ փառատոնն անցկացվել է հոկտեմբերի 8-11-ը Զելենոգորսկում, կազմակերպիչը Ռոսէներգոատոմ ընկերությունն է: -0-