Նիհարելու 5 պարզ կանոն գերմանացի դիետոլոգներից

08.02.2020, 16:55
Նիհարելու 5 պարզ կանոն գերմանացի դիետոլոգներից
Նիհարելու 5 պարզ կանոն գերմանացի դիետոլոգներից

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ցանկանու՞մ եք նիհարել: Կշեռքի որ թվից էլ սկսեք, գերմանացի դիետոլոգների այս 5 պարզ կանոնները կօգնեն ձեզ հաջողության հասնել սկսած գործում, հաղորդում է medikforum-ը:

Նիհարելու սկզբունքը

Նիհարելու գլխավոր կանոնն է օրվա ընթացքում ծախսել ավելի շատ կալորիաներ, քան այդ օրը ստացել եք: Լավագույն օգնությունն այս հարցում առողջարար սննդամթերքի ընտրությունն է, որը, միաժամանակ, հագեցնող կլինի: Բանջարեղենը, ոսպը, լոբազգիները, կաթնաշոռը, ձուկը հիանալի տարբերակներ են:

Հետազոտություն անցնել

Ավելորդ քաշը, հնարավոր է, նյութափոխանակության խախտման հետևանք լինի, այնպես որ լուրջ հիվանդությունները բացառելու համար արժե բժշկի մոտ հետազոտություն անցնել: 

Շատ ջուր օգտագործել

Երբեմն անփոփոխ քաշի պատճառն այն է, որ օրգանիզմում հավաքվող ջուրը դուրս չի գալիս: Այս հարցում կօգնի աղի կերակուրի քանակին հետևելը և օրվա մեջ շատ ջուր խմելը:

Կարգավորել մարսողությունը

Սննդակարգում օգտագործվող թարմ բանջարեղենի և մրգերի քանակի մեծացումը, սովորաբար, անսովոր է օրգանիզմի համար: Իսկ նիհարելու կարևոր կանոններից է հարմարավետությունը: Սննդակարգի փոփոխությունը կարող է խաթարել մարսողական համակարգը, այնպես որ պետք է սպասել մինչ այն հարմարվի նոր պայմանններին կամ օգտվել բժշկի նշանակած հատուկ միջոցներից:

Պայքար սթրեսի հետ

Գիտականորեն ապացուցված է, երբ մարդը անհանգիստ ու լարված վիճակում է, մեծանում է քաղցրի և ճարպոտ ու աղի ուտեստների նկատմամբ հակումը: Եվս մեկ վտանգ. սթրեսային ժամանակահատվածում, քիչ քնելու դեպքում մեծանում է սովի զգացումը:

Նիհարելու լրացուցիչ կանոն՝ կարևորը սկսելն է: -0-