ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Թոսբաղա փողոցը կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով, հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը։
Թերթում գրառումը հրապարակվել է
«Արա Գյուլերի անունը կապրի փողոցում» վերնագրով։
Համապատասխան որոշումն ընդունել է Ստամբուլի քաղաքապետարանը։
Աղբյուրի տեղեկացմամբ, սովորաբար քաղաքապետարանը մերժում է փողոցները վերանվանելու առաջարկները, բայց այս անգամ հավանություն է տվել 89-ամյա լուսանկարչի անունով փողոց ունենալու առաջարկին:
Արա Գյուլերը ծնվել է Բեյողլու թաղամասում ու երկար տարիներ ապրել է վերոնշյալ փողոցում։ Ներկայում այնտեղ է գտնվում լուսանկարչի արվեստանոցը:
Загружается новость ...
"Право"
Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է։ Հայտնի է նաև «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» անուններով։ 1950 թվականին սկսել է աշխատել Yeni Istanbul թերթում, այնուհետև ավելի ուշ աշխատել է Hürriyet–ում։
«Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերի ֆոտոխցիկի օբյեկտիվում հայտնվել են այնպիսիաշխարհահռչակ այնպիսի մեծերի, ինչպիսիք են` Բերտրան Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին,Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: -0-