Հայտնաբերվել է ալկոհոլի ևս մեկ վտանգավոր հատկություն

03.01.2019, 12:45
Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդիկ չեն կարողանում լիովին տիրապետել իրենց վարքը, չնայած նրանք այդպես չեն կարծում:
Հայտնաբերվել է ալկոհոլի ևս մեկ վտանգավոր հատկություն
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդիկ չեն կարողանում լիովին տիրապետել իրենց վարքը, չնայած նրանք այդպես չեն կարծում:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, այդ մասին վկայում է ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում:

Գիտափորձի համար գիտնականներն ընտրել են 18 կամավորի: Նրանց առաջարկվել է նշել էկրանի մեջտեղում հայտնվող քառակուսու գույնը: Ընդ որում, նրանք պետք է անտեսեին ավելի վաղ էկրանի անկյուններում հայտնված երկու քառակուսիները:

Загружается новость ... "Лево"

Գիտափորձը ցույց է տվել, որ ալկոհոլի օգտագործումից հետո մարդիկ ավելի հաճախ են սխալվել ու նշել են էկրանի ակյուններում հայտնված քառակուսիների գույները:

Գիտնականները հատուկ սարքավորումների միջոցով վերլուծել են ուղեղից եկող ազդակները: Պարզվել է, որ ալկոհոլի ազդեցության դեպքում մարդու ուղեղը միանգամայն ճիշտ է ընկալում իրավիճակը: Սակայն նա կորցնում է ճիշտ գործելու ունակությունը: Այսինքն գիտափորձին մասնակցած անձինք հասկանում էին, թե ինչ գույնի է կենտրոնի քառակուսին, սակայն չէին կարողանում ընտրել այն։–0–