Գիտնականներ. Զիկա տենդի պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև տարեվերջ
29.01.2016,
10:51
Ամերիկացի և կանադացի գիտնականները Հարավային Ամերիկայում տարածվող Զիկա տենդի դեմ պատավաստանյութ են մշակում, որի նմուշները հրատապ անհրաժեշտության դեպքում կարող է հասանելի դառնալ մինչև տարեվերջ:

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի և կանադացի գիտնականները Հարավային Ամերիկայում տարածվող Զիկա տենդի դեմ պատավաստանյութ են մշակում, որի նմուշները հրատապ անհրաժեշտության դեպքում կարող է հասանելի դառնալ մինչև տարեվերջ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Լավալ քաղաքի համալսարանի կանադացի դեղագետ Հերրի Կոբինջերը (Gary Kobinger) Ռոհթերս գործակալությանը հայտնել է, որ դեղամիջոցի մշակման կոնսորցիումում ընդգրկված են նաև Պենսիլվանիայի համալսարանը, Inovio Pharmaceuticals ամերիկյան ընկերությունը և GeneOne Life Science հարավկորեական ընկերությունը։
Կոբինջերի խոսքով, կլինիկական փորձարկումները ծրագրվում է սկսել սեպտեմբերին, իսկ արդեն տարեվերջին դրա նմուշները, ճյուղի կարգավորիչների թույլտվության դեպքում, պատրաստ կլինեն շտապ օգտագործման համար։
Զիկա տենդը կապիկների սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը երբեմն մարդկանց է փոխանցվում մոծակների միջոցով և բնութագրվում է բարորակ ընթացքով տենդով։ Վիրուսն առավել վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ պտղի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա ուղեղի ծանր ախտահարումներով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Վարակիչ հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման եվրոպական կենտրոնի տեղեկացմամբ, 2015 թվականի ապրիլից Բրազիլիայում, իսկ այնուհետև Հարավային Ամերիկայի մյուս երկրներում դիտվում է Զիկա տենդի համաճարակային տենդ։ Ավելի քան կես միլիոն դեպք է արձանագրվել Բրազիլիայի 18 նահանգներում։ -0-