Ժերար Դեպարդիեն դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման սեքսուալ ոտնձգությունների համար

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Փարիզի դատարանը երեքշաբթի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեին դատապարտել է 18 ամսվա պայմանական ազատազրկման Les Volets Verts ֆիլմի նկարահանումների ժամանակ սեռական ոտնձգությունների համար։ Դերասանի փաստաբան Ջերեմի Ասուշը հայտարարել է դատավճիռը բողոքարկելու մտադրության մասին, գրում է BFMTV-ն։
Դատարանը դերասանին մեղավոր է ճանաչել Ամելիի և Սառայի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ (անունները փոխված են) և վճռել է դերասանին ներառել սեռական հանցագործություններ կատարած անձանց ռեեստրում։
Վճիռը կայացնելիս դատարանը հաշվի է առել մեղադրյալի տարիքը, նրա վատթարացող առողջական վիճակը և գործի վերաբերյալ նրա դիրքորոշումը. նա հերքում է փաստերը։
Դատարանը նաև բավարարեց երկու հայցվոր կանանց փաստաբանների պահանջը՝ ճանաչելու այսպես կոչված երկրորդային զոհակերպման փաստը։ Այս համեմատաբար նոր իրավական հայեցակարգը թույլ է տալիս հանցագործության կամ իրավախախտման տուժող կողմին ստանալ փոխհատուցում դատավարության ընթացքում դատական համակարգի գործողությունների հետևանքով պատճառված տառապանքի համար։ Ժերար Դեպարդիեն դատական կարգով պարտավորվել է յուրաքանչյուր տուժածին վճարել 1000 եվրո։