«Եվրատեսիլ 2020»-ում hամացանցի օգտատերերը Հայաստանին շնորհել են 3-րդ տեղը (ՎԻԴԵՈ)

30.05.2020, 09:52
«Եվրատեսիլ 2020»-ում hամացանցի օգտատերերը Հայաստանին շնորհել են 3-րդ տեղը. ՎԻԴԵՈ
«Եվրատեսիլ 2020»-ում hամացանցի օգտատերերը Հայաստանին շնորհել են 3-րդ տեղը (ՎԻԴԵՈ)

 ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ» եվրոպական երգի մրցույթի չեղարկումից հետո տարբեր երկրներ անցկացնում են առցանց հարցումներ մրցույթի ամենասիրված մասնակցին որոշելու համար: Համացանցի օգտատերերն անվանել են մասնակիցների, ովքեր կարող էին դառնալ Եվրատեսիլ-2020թ-ի հաղթողները, հաղորդում է riafan.ru-ն: 

Загружается новость ... "Лево"

Որոշ երկրներում քվեարկությունը անցկացնում էին Europe Shine A Light («Լուսարձակիր Եվրոպա») շոուի ժամանակ, որը դարձավ մրցույթի եզրափակչի ինքնատիպ փոխարինում: Այս տարի Եվրատեսիլի վիրտուալ բեմում ներկայացված էին մասնակիցներ աշխարհի 41 երկրներից:

Ժողովրդական քվեարկություններից մեկի արդյունքները համացանցում հայտնվեցին մայիսի 24-ին: Հանդիսատեսը հաղթանակը շնորհել էր Շվեյցարիայի մասնակցին, իսկ երկրորդ և երրորդ տեղում հայտնվել են Լատվիան և Հայաստանը: Ինչ վերաբերում է ռուսական Little Big խմբին, ապա նրանց Uno երգը հայտնվել է այս հարցման արդյունքներով 9-րդ տեղում է: Բացի այդ, ուղիղ եթերում քվեարկությունն անցկացնում էին Շվեյցարիայի, Դանիայի և Ավտսրալիայի հեռուստալիքները:  Երեք երկրների հանդիսատեսները հաղթանակը շնորհեցին Իսլանդիան ներկայացնող «Daði og Gagnamagnið» խմբին և նրանց Think About Things ստեղծագործությանը: Երկրորդ տեղը ավստրալացիները շնորհեցին Little Big-ին, իսկ երրորդը՝ Լիտվայի The Roop-ի կատարողներին՝ On Fire երգով, գրում է «Экономика сегодня»-ն: