Երեք սննդամթերքներ, որոնք այրում են ճարպը

14.03.2016, 17:12
Ավելորդ կիլոգրամներից ագրեսիվ մեթոդներով արագ ազատվելու փորձերը հաստատ օգուտ չեն տա և նույնիսկ կարող են վնասել օրգանիզմին:
Երեք սննդամթերքներ, որոնք այրում են ճարպը
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ավելորդ կիլոգրամներից ագրեսիվ մեթոդներով արագ ազատվելու փորձերը հաստատ օգուտ չեն տա և նույնիսկ կարող են վնասել օրգանիզմին, կարծում է Բրիտանիայի դիետիկ ասոցիացիայի ներկայացուցիչ Կլեր Պետիտը, գրում է vokrugsveta.ru-ն։

Քաշի նվազման և ավելարդ ճարպն այրելու գործընթացը պետք է դանդաղ և համաչափ լինի։ Միաժամանակ, սննդակարգում անհրաժեշտ է ընդգրկել ճարպն այրող սննդամթերքներ։

1. Հունական յոգուրտ

 - рис.1

WebMD բժշկական պորտալի տվյալների համաձայն, բոլոր կաթնամթերքներից ճարպ այրող վառ արտահայտված էֆեկտ ունի հունական յոգուրտը։ Դրա արտադրությունը մի քանի փուլեր է ընդգրկում` յոգուրտը ֆիլտրում են թղթի միջոցով, ազատում են շիճուկից, ինչի շնորհիվ յոգուրտի խտությունը մոտենում է պանրի խտությանը, իսկ շաքարի և ածխաջրերի պարունակությունը պակասում է։ Այսպիսով, հունական յոգուրտում մեծ քանակությամբ սպիտակուց է մնում։ Այդ սննդամթերքը յուրացնելու համար օրգանիզմն ավելի մեծ ժամանակ է պահանջում, իսկ դա նշանակում է, որ հագեցածության զգացողությունը երկար է մնում։

2. Դարչնագույն բրինձ

 - рис.2

Հատիկավորներից ամենաօգտակարը սլացիկ մարմին ունենալու համար դարչնագույն բրինձն է։ Բուսական մանրաթելերի բարձր պարունակության շնորհիվ այն ավելի երկար է մարսվում, ինչն օգնում է օրգանիզմին ավելի շատ էներգիա ծախսել և թույլ է տալիս մարդուն ավելի երկար ժամանակ քաղցի զգացողություն չունենալ։

Բջջանյութով հարուստ նմանատիպ սննդամթերքի թվին են պատկանում նաև ամբողջահատիկի հացը, ընդեղենը, կարծր տեսակների հացահատիկից պատրաստած մակարոնեղենը։

3. Չիլի պղպեղ

 - рис.3

Չիլի պղպեղը ոչ միայն կարող է համեմունքների փոխարինող դառնալ սուր կերակրատեսակներ նախընտրողների համար, այլ նաև կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։ ԱՄՆ Վայոմինգի համալսարանի գիտնականների ուսումնասիրության համաձայն, չիլի պղպեղում պարունակվող կապսաիցին ալկալոիդի շնորհիվ, պղպեղի այս տեսակն արագացնում է նյութափոխանակությունը և օգնում օրգանիզմին վնասակար սպիտակ ճարպը վերածել դարչնագույնի։

Առաջինն օրգանիզմում էներգիայի կուտակման համար է, իսկ երկրորդն այն ծախսում է։

Եվ վերջում, իհարկե, պետք է հիշել, որ ավելորդ կիլոգրամներին հրաժեշտ տալու հարցում անփոխարինելի է մաքուր ջրի դերը։ Ավելի առողջ և բարեկազմ լինելու համար օրը սկսեք մեկ բաժակ մաքուր ջրից և ավելացրեք դրա ծավալը ողջ օրվա ընթացքում։

 - рис.4

Ջրի հիանալի այլընտրանք կարող է լինել ձմերուկը, որն 92 տոկոսով բաղկացած է ջրից, ինչպես նաև պարունակում է А և С վիտամիններ։ -0-