Դեպի Եվրոպա հանգստյան օրերին` 10 ամենագեղեցիկ և համեմատաբար էժան եվրոպական քաղաքները
13.08.2016,
14:02
Տնտեսական պայմանները հաշվի առնելով` հանգիստը գլխավոր եվրոպական մայրաքաղաքներում դարձել է գրեթե անհասանելի շքեղություն:
ԵՐԵՎԱՆ, 13 oգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ճամփորդությունը Եվրոպա մինչ այս էլ թանկ հաճույք էր, իսկ նոր տնտեսական պայմանները հաշվի առնելով` հանգիստը գլխավոր եվրոպական մայրաքաղաքներում դարձել է գրեթե անհասանելի շքեղություն:
Բարեբախտաբար, բացի թանկարժեք Լոնդոնից, Փարիզից և Հռոմից գոյություն ունեն ավելի էժան եվրոպական քաղաքներ, ուտսի այցելել Եվրոպա և չսնանկանալ, այդուհանդերձ, հնարավոր է, ուղղակի պետք է ավելի ուշադիր ծրագրավորել ժամփորդությունը և ընտրել ուղղությունը: OneTwoTrip-ը կազմել է եվրոպական այն 10 հետաքրքիր և ոչ թանկարժեք քաղաքների ցանկը, որտեղ հանգստյան օրերը անցկացնելու դեպքում ֆինանսական խնդիրներ չեն առաջանա:
1. Կրակով

Զարմանալի է, որ Կրակովը` Եվրոպայի ամենագեղեցիկ և միաժամանակ ամենաէժան քաղաքներից մեկը, մինչ այժմ այդպես էլ ըստ արժանվույն չի գնահատվել զբոսաշրջիկների կողմից: Կրակովը Լեհաստանի մայրաքաղաքն էր ընդհուպ մինչև 16-րդ դարի վերջ, սակայն նույնիսկ այս կարգավիճակը կորցնելուց հետո այն միշտ մնացել է երկրի գլխավոր մշակութային և գիտական կենտրոնը: Բարեբախտաբար, ի տարբերություն Վարշավայի, քաղաքը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ գրեթե չի տուժել, ուստի այստեղ պահպանվել են բազմաթիվ հինավուրց շենքերը (միայն լեհական եկեղեցիներն այստեղ 39 են), միջնադարյան Յագելոնյան համալսարանը և 13-րդ դարի հսկայական թագավորական դղյակը:
2. Բուդապեշտ

Չնայած, որ Հունգարիայի մայրաքաղաքի հանրաճանաչությունը բավականաչափ աճել է վերջին տարիներին, գներն այստեղ համեմատաբար ցածր են մնում: Եթե ընտրել հյուրանոց, որը քաղաքի կենտրոնում չէ, և օգտվել հասարակական տրանսպորտից, ապա համեստ բյուջեով կարելի է վայելել Դանուբի և դասական ճարտարապետության տեսարանները: Պետք է պարտադիր այցելել Բուդապեշտի հայտնի ջերմային բաղնիքներից մեկը, անցնել գետը Շղթայակապ կամրջով և զբոսնել Բուդայական ամրոցով և Ձկնորսական բաստիոնով:
3. Լիսաբոն

Նույնիսկ եվրոպական չափանիշներով, Լիսաբոնում և նրա մերձակայքում շատ են տեսարժան վայրերը` դղյակներ, պալատներ և բազիլիկաներ, իսկ Պորտուգալիայի մայրաքաղաք հասնելու ավիատոմսի թանկ արժեքը լիովին փոխհատուցվում է էժան հյուրանոցներով, ռեստորաններով և խանութներով: Եթե մտադիր եք շատ օգտվել քաղաքի հասարակական տրանսպորտից կամ ճոպանուղուց (այդ թվում, քաղաքի հայտնի Սանտա-Ժուշտա վերելակից), ապա պետք է գնել Viva Viagem համակարգի ուղետոմս, ինչը թույլ կտա գումար տնտեսել:
4. Պրահա

Պրահան գրավել է ողջ աշխարհի զբոսաշրջիկների սերը երկու գործոնի շնորհիվ` էժան չեխական գարեջրատնով և գեղեցիկ պատմական կենտրոնով: Գրավչությամբ և մշակութային կոթողների լիությամբ Պրահան հազիվ թե զիջում է արևմտաեվրոպական գլխավոր մայրաքաղաքներին, իսկ ճամփորդությունը Պրահա նշանակալիորեն ավելի քիչ ծախսեր կպահանջի, քան Փարիզ կամ Ամստերդամ: Միակ բացասական կողմը` հանգստյան ակտիվ ժամանակահատվածում Պրահայում զբոսաշրջիկների հոսքն անտանելի է, այնպես որ պետք է ընտրել պակաս ակտիվ ամիսներ, չէ՞ որ քաղաքը հիասքանչ է տարվա ցանկացած եղանակին:
5. Ստամբուլ

Երկրի հնագույն քաղաքներից Ստամբուլը համարվոմ է այն վայրերից, որոնք պատրադիր պետք է այցելի պատմությունը սիրող յուրաքանչյուր անձ: Մզկիթներ, շուկաներ և զարմանալի տեսարաններ, որ բացվում են Բոսփորի նեղուցի վրա, անտարբեր չեն թողնի նույնիսկ ամենափորձառու չամփորդներին: Այսօր Ստամբուլը գրավում է ոչ միայն հարուստ մշակութային ժառանգությամբ, այլև ցածր գներով, որոնք հակառակ համեմատական են քաղաքում անվտանգության մակարդակին:
6. Աթենք

Աթենքը կատարյալ քաղաք է հանգստյան օրերի համար` տեսարժան վայրերը հենց այնքան են, որ բավարար լինեն հանգիստ ռեժիմով երկու օրում բոլորը այցելելու համար: Մեկ ամբողջական օր է պետք տրամադրել Պարթենոնին և Ակրոպոլիսին, Աթենքի շքեղ հնագիտական թանգարանի ուսումնասիրությունը կպահանջի առնվազն կես օր: Լրացուցիչ ժամանակ ունենալու դեպքում կարելի է այցելել Մոնաստիրակի թաղամասը` մզկիթ այցելելու և շուկայով զբոսնելու: Չնայած որ Աթենքը ցուցակի ամենաթանկարժեք քաղաքներից մեկն է, այդուհանդերձ, եվրոպական հասկացություններով այն դեռևս համարվում է էժան վայր` հատկապես եթե այցելեք քաղաք ուշ աշնանը կամ նույնիսկ ձմռանը:
7. Սփլիթ

Սփլիթը Դուբրովնիկի ճամփորդական գրեթե պատճենն է` նույն կարմիր կտուրները, սպիտակ պատերը և Ադրիատիկ ծովի տեսարանները։ Քաղաքը շատ ավելի էժան է և գտնվում է Դալմացիայում, որը հայտնի է իր հիանալի ափերով: Այնպես որ Սփլիթի այցելությունը կարելի է համատեղել մերձակայքի լողափ այցելությամբ: Սփլիթում, իհարկե, չկա մեծ քաղաքի պարիսպ, ինչպես Դուբրովնիկում, սակայն այստեղ կա կայսր Դիոկլետիանոսի հին հռոմեական դղյակը, որը համարվում է հռոմեական դարաշրջանի աշխարհում ամենալավ պահպանված դղյակը:
8. Բեռլին

Չնայած, որ Բեռլինը եվրագոտու ամենահարուստ երկրներից մեկի մայրաքաղաքն է, գներն այստեղ համեմատաբար ցածր են: Իհարկե, Արևելյան Եվրոպայի քաղաքների համեմատ` Բեռլինի հյուրանոցների և հոսթելների գներն այդքան էլ գրավիչ չեն, սակայն ուղղության հանրաճանաչության շնորհիվ` դեպի Բեռլին ավիատոմսերը կարելի է գնել ոչ թանկ (հատկապես մի քանի ամիս առաջ գնելու դեպքում):
9. Ռիգա

Եթե դուք դեռևս չեք եղել Ռիգայում, փորձեք այցելել քաղաքը որքան հնարավոր է շուտ, քանի որ եվրոյի անցնելուց հետո գները քաղաքում անընդհատ աճում են: Ռիգայի պատմական կենտրոնը լիովին համապատասխանում է դասական եվրոպական քաղաք հասկացությանը` բացօթյա սրճարաններ, գրավիչ հրապարակներ` շրջապատված սալիկապատ տանիքներով հինավուրց շենքերով, սալիկապատ մայթերով:
10. Լյուբլյանա

Լյուբլյանան, որը մի ժամանակ ոչ ոք չէր կարող գտնել քարտեզի վրա, աստիճանաբար վերածվում է Եվրոպայի ամենաճանաչված քաղաքներից մեկը: Այստեղ կա անհրաժեշտ ամեն ինչ` դասական եվրոպական հանգստյան օրերի համար` գեղեցիկ պատմական կենտրոն, լավ ռեստորաններ, ճարտարապետական հուշարձաններ, որոնց թվում` մեծ, լավ պահպանված միջնադարյան դղյակ: Արժե այցելել Սլովենիայի մայրաքաղաք` մինչ այն կսկսի գրավել զբոսաշրջիկների ստվար զանգված, և մինչ հյուրանոցների գները կհասնեն միջին եվրոպական մակարդակի: -0-