Վիտամինների աղբյուր. սալորի 5 օգտակար հատկությունները

30.06.2023, 12:34
Ներկայացնում ենք սալորի 5 կարևորագույն և օգտակար հատկությունները
Վիտամինների աղբյուր. սալորի 5 օգտակար հատկությունները
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Սալորն անչափ առողջարար է: Այն ազատում է սակավարյունությունից, ամրապնդում ոսկորները, օգնում վերահսկել քաշը:

The-challenger.ru կայքը ներկայացնում է սալորի 5 կարևորագույն և օգտակար հատկությունները:

Բժիշկ, սննդաբան-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Նատալյա Ֆադեևայի խոսքով, սալորը աղիները մաքրելու հոյակապ միջոց է, ինչպես նաև միզամուղ է: Սալորը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ A, C, B, PP, միկրոտարրեր (կալիում, մագնեզիում, երկաթ): Մուգ կապույտ գույն սալորին հաորդում են անտոցիանինները՝ օգտակար նյութեր, որոնք օժտված են հակաօքսիդայյյին ազդեցությամբ, այսինքն՝ պաշտպանում են օրգանիզմը քաղցկեղից և արագ ծերացումից:

Հատկապես մեծ քանակությամբ բջջանյութ պարունակվում է կճեպի մեջ, իսկ պեկտիններ՝ մսալի հատվածում: Սալորը հոյակապ միջոց է կանխարգելելու համար աղիքների քաղցկեղը, բորբոքային գործընթացները, թութքը, քանի որ այս միրգն օժտված է հակաբորբոքային էֆեկտով:

Загружается новость ... "Лево"

Սալորն ունի ցածր կալորիականություն՝ 35-40 կկալ 100 գրամում: Բացի այդ, այն պարունակում է մրգաթթուներ և պարզ շաքար (գլյուկոզա, ֆրուկտոզա և սախարոզա): Միանգամից մեծ քանակությամբ սալոր ուտելու դեպքում՝ 4-5 պտուղ, շաքարի ավելցուկը բջջանյութի հետ միասին կարող է հանգեցնել խմորման, գազերի առաջացման և փորլուծության:

Սալորը կարող է գրգռել ԱՍՏ-ը, չափազանց շատ ակտիվացնել մարսողական գեղձերը, ուստի խորհուրդ չի տրվում այն օգտագործել մարսողական համակարգի հիվանդությունների սրման դեպքում:

1. Սալորը պաշտպանում է լյարդը

Սալորը, ինչպես և սալորի հյութը, կարող են պաշտպանել լյարդը բացասական ազդեցությունից՝ կանխարգելելով տարատեսակ հիվանդությունների զարգացումը: Ութշաբաթյա հետազոտությունների ժամանակ գիտնականները հայտնաբերել են, որ լյարդի աշխատանքը բարելավվել է, երբ հետազոտվողները սկսել են սալոր ուտել և սալորի հյութ խմել: Ուստի ամուր լյարդ ունենալու համար հարկավոր է ամեն օր նախաճաշին ավելացնել սալոր կամ ավելացնել այն մրգերից պատրաստված աղցանի մեջ: 

2. Սալորը ամրացնում է ոսկորները 

Սալորի օգտագործումը բարերար ազդեցություն կունենա ոչ միայն ներքին օրգանների, այլ նաև ոսկորների վրա: Մի հետազոտություն ապացուցել է, որ սալորաչիրը և սալորը առավել արդյունավետ են չրերի և մրգերի միջև կանանց մոտ հետդաշտանադադարի ժամանակ ոսկրային հյուսվածքների կորուստը կանխարգելելու մեջ: Դա տեղի է ունենում շնորհիվ ֆենոլային և ֆլավոնոիդային միացությունների: Բացի այդ, այլ հետազոտությունների համաձայն, սալորը բորի կարևոր աղբյուր է, որն օգնում է ամուր ոսկորներ և մկաններ զարգացնել:Հիմքեր կան ենթադրել, որ բորը կարող է նաև հակազդել օստեոպորոզին, սակայն այս պնդման համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ:

3. Սալորը կարող է կանխարգելել աթերոսկլերոզը 

Զարկերակներում կողմնակի մարմինների ձևավորումը կարող է դառնալ աթերոսկլերոզի և անոթների նեղացման պատճառ, ինչը հանգեցնում է օրգանիզմի հյուսվածքներում թթվածնի պակասի: Ժամանակին չբուժելու դեպքում, այդ ամենը կարող է վերածվել սրտի անբավարարության, կաթվածի կամ ինֆարկտի: Սակայն աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը կարելի է քչացնել սալորաչրի միջոցով: Գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ սալորաչրի և սալորի հյութի օգտագործումը կարող է նշանակալիորեն իջեցնել արյան ճնշումը և վատ խոլեստերինի մակարդակը: 

4. Սալորաչիրն օգնում է խուսափել ճարպակալումից

Սալորաչիրն օգնում է կառավարել քաշը և ախորժակը, քանի որ հագեցվածության զգացում է առաջացնում: Մի հետազոտություն ցույց է տվել, որ հիմնական սնունդ ընդունելու միջակայքում սալորաչիր ուտելը կարող է երկար ժամանակով ճնշել սովի զգացումը: Սակայն շատ չիր ուտել ևս խորհուրդ չի տրվում. 100 գրամ սալորաչիրը պարունակում է 240 կալորիա: 

Սալորում լուծվող բջջանյութի մեծ քանակությունը նպաստում է արյան մեջ շաքարի կայուն մակարդակի պահպանմանը: Լուծվող բջջանյութը լավ է նրանով, որ դանդաղեցնում է շաքարի ներծծումն արյան մեջ, ինչը, իր հերթին, կանխարգելում է երկրորդ տեսակի դիաբետը: 

5. Սալորը հարուստ է երկաթով

Երկաթի պակասից կարող է սակավարյունություն զարգանալ, երբ արյան հեմոգլոբինը ցածր է: Թույլ սակավարյունության ախտանշաններն են՝ հոգնածությունը, նյարդային վիճակը, հևոցը և աշխատունակության անկումը: Սալորն այլ մրգերից և հատապտուղներից աչքի է ընկնում երկաթի բարձր պարունակությամբ՝ 2,1 մգր 100 գրամում, ուստի այն կարող է կանխարգելել մարդու օրգանիզմում երկաթի պակասը և դրանով իսկ ազատել սակավարյունությունից:–0–