ԹՈՓ–10 մթերքներ նիհարելու համար

25.06.2021, 15:37
Ներկայացնում ենք ԹՈՓ–10 մթերքները նիհարելու համար
ԹՈՓ–10 մթերքներ նիհարելու համար
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Նիհար մնալու գաղտնիքն ի թիվս այլ գործոնների նյութափոխանակության արագությունն է։ Այն արագացնելու համար պարտադիր է սննդակարգում ընդգրկել այնպիսի սննդամթերքներ, որոնք յուրօրինակ կատալիզատորների դեր են կատարում։ 

Ահա դրանց տասնյակն` ըստ medpulse.ru-ի։

Բրոքոլի 

 - рис.1

Պարունակում է կալցիումի ռեկորդային քանակություն, որը խթանում է նյութափոխանակության գործընթացները և նպաստում է ճարպերի քայքայմանը։

Սպանախ 

 - рис.2

Հագեցած է զանազան սննդարար նյութերով, նախևառաջ, С վիտամինով և կալիումական, կալցիումական միացություններով, երկաթով։

Կծու տաքդեղ (չիլի)

 - рис.3

Պարունակում է կապսաիցին, որը խթանում է օրգանիզմի ջերմարտադրողականությունը ճարպերի քայքայման արդյունքում։

Լոբի

 - рис.4

Չափազանց հարուստ է սպիտակուցով և բջջանքով։ Սպիտակուցը նպաստում է մկանային հյուսվածքի կառուցմանը, ինչն էներգիայի ծախս է պահանջում։ Իսկ բջջանքը, որն իրենից ներկայացնում է սննդային կոշտ մանրաթելեր, մարսման համար ավելի շատ էներգիա է պահանջում, քան հետագայում արտադրվում է դրա սպիտակուցների քայքայման համար։

Դրանով իսկ լոբին, լցնելով ստամոքսը, հաղորդում է հագեցվածության զգացողություն, բայց չի նպաստում քաշի ավելացմանը։

Թուրինջ

 - рис.5

Հայտնի է ոչ միայն մի շարք վիտամինների, այլ նաև այնպիսի ֆերմենտների պարունակությամբ, որոնք ակտիվ մասնակցում են ճարպերի քայքայմանը։ Պատահական չէ, որ մի շարք դիետաներ խորհուրդ են տալիս օրը սկսել կես թուրինջից։

Սոյա 

 - рис.6

Բացի սպիտակուցի առատությունից և В խմբի վիտամիններից, ցանկացած դիետայի համար կարևոր են ֆիտոէստրոգենները` կանանց սեռական հորմոններին մոտ նյութեր։ Երբեմն, երբ օրգանիզմն էստրոգենի կարիք ունի, նյութափոխանակությունը դանդաղում է։ Այդպես է լինում, օրինակ, դաշտանադադարի ժամանակ։ Բուսական ֆիտոէստրոգենների ներառումը սննդակարգում կարող է վերականգնել դրա արագությունը։ 

Վարսակափաթիլներ

 - рис.7

Գործնականում սրանք էներգետիկ աղքատ սննդային մանրաթելերի խառնուրդ են, որոնք առաջացնում են հագեցվածության զգացում` չավելացնելով քաշը։ Բացի այդ, դրանք բարելավում են աղիների աշխատանքը` կանխելով փորկապությունները։

Կանաչ թեյ

 - рис.8

Հիանալի ընպելիք է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել։ Դրա կազմում են բազմաթիվ ֆերմենտներ, որոնք նպաստում են նյութափոխանակության արագացմանը, և, միաժամանակ, կալորիա չեն պարունակում։

Նուշ 

 - рис.9

Հարուստ է անփոխարինելի ճարպաթթուներով, սպիտակուցներով և բջջանքով։ Թեև կալորիական է, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե օրական ուտեք 4-5 նուշ, ապա ոչ միայն քաշ չեք ավելացնի, այլ, հակառակը, քաշ կկորցնեք։ Գլխավորը չչարաշահելն է։

Կոճապղպեղ

 - рис.10

 Նպաստում է մարսողականությանը և, կծու պղպեղի պես, արագացնում է տերմոգենեզը` արագացնելով նյութափոխանակության գործընթացները։ -0-