15–ամյա աղջիկը հղիացել է հարազատ եղբորից

23.06.2020, 15:41
15–ամյա աղջիկը հղիացել է հարազատ եղբորից
15–ամյա աղջիկը հղիացել է հարազատ եղբորից
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Ադլերի շրջանի 15–ամյա բնակչուհին դիմել է բժիշկներին` նշելով, որ իրեն վատ է զգում և ունի սրտխառնոց։

Ախտորոշումը ցնցել է աղջկան` 26 շաբաթական հղիություն, գրում է life.ru–ն։

Բժիշկներն անհապաղ դիմել են իրավապահ մարմիններին։ Ապագա երեխայի հոր ինքնությունն արդեն հայտնի է, նա ապագա մայրիկի հարազատ եղբայրն է։

Загружается новость ... "Лево"

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 21–ամյա կասկածյալին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում։ Նրանից վերցրել են ստորագրություն չհեռանալու մասին։

15–ամյա աղջիկը հայտնել է, որ հարազատ եղբոր հետ փոխադարձ համաձայնությամբ կանոնավոր կերպով եղել է սեռական կապի մեջ։ Կատարվում է քննություն։

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած դեպքը։ 13–ամյա դպրոցական աղջիկը հայտնել էր, որ երեխա է սպասում իր 10–ամյա ընկերոջից։ Իրենց պատմությունը երիտասարդ ծնողները պատմել են հեռուստաշոուի եթերում։ Սակայն բժիշկները նշել են, որ չորրորդ դասարանցի տղան ֆիզիոլոգիապես չի կարող հայր դառնալ։ Իսկ վերջերս փորձագետների կասկածները հաստատվել են։ Ապագա մայրը խոստովանել է, որ իրեն բռնաբարել են, և 10 տարեկան տղան որևէ կապ չունի։–0–