Նիհարելու հեշտ միջոց. ինչպես քիչ ուտել, բայց քաղցած չմնալ

17.03.2020, 23:00
Նիհարելու հեշտ միջոց. ինչպես քիչ ուտել, բայց քաղցած չմնալ
Նիհարելու հեշտ միջոց. ինչպես քիչ ուտել, բայց քաղցած չմնալ
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Դիետոլոգները պնդում են, որ ամնեն անգամ սնվելիս մենք 25-30%-ով ավելի շատ ենք ուտում, քան պետք է կշտանալու համար: Ինչպե՞ս փոքրացնել չափաբաժինը և միաժամանակ կշտանալ: Ձեզ ենք ներկայացնում Forwomenonly-ի խորհուրդները:

Ավելի փոքր ափսեներ գնեք

 - рис.1

Կշտանալու մասին ազդանշանները դանդաղ են տեղ հասնում, և սովորաբար, մենք հասցնում ենք 3-4 գդալ ավելի ուտել այն բանից հետո, երբ մեր օրգանիզմն արդեն ստացել է բավարար սնունդ: Ուղղակի 3սմ-ով պակաս տրամագծով ափսե գնեք. դա կօգնի ամենօրյա չափաբաժինը փոքրացնել, և դուք ինքներդ չեք նկատի, թե ինչպես նիհարեցիք:

Ուտելիքը թողեք ջեռոցի վրա

 - рис.2

Սեղանին դրեք աղցան, բանջարեղեն և առողջ խավարտներ, իսկ հիմնական ուտեստը թողեք ջեռոցին: Դա ձեզ հետ կպահի չափից շատ ուտելուց: Կամ գոնե կստիպի մի քիչ քայլել:

Ձեռքի տակ վնասակար ուտելիք մի պահեք

 - рис.3

Ինչքան հեռու լինեն ձեզնից կոնֆետները, չիպսերը և այլ վնասակար ուտելիները, անքն մեծ է հավանականությունը, որ դուք կալարեք գնալ դրանց հետևից: Կամ, գոնե, փոշմանելու համար հավելյալ 5 րոպե կունենաք:

Օգտագործեք նեղ բաժակներ

 - рис.4

Եթե դուք չեք կարողանում հրաժարվել քաղցր խմիչքներից կամ հյութերից, խմեք դրանք բարձր նեղ բաժակով. դրանք արտաքինից ավելի ծավալուն են թվում, բայց ավելի քիչ վնասակար խմիչք են պարունակում: Իսկ ջրի և կաթի համար, ընդհակառակը, արժե օգտագործել ցածր բաժակ. որքան շատ ջուր խմեք, այնքան լավ ձեզ համար:

Ավելի շատ սպիտակուցներ կերեք

 - рис.5

Եթե դուք ցանկանում եք ավելի արագ և հեշտ նիհարել, ամեն անգամ ուտելիս մի քիչ սպիտակուց օգտագործեք: Բանն այն է, որ սպիտակուցի բարձր պարունակությամբ սնունդը մարսելու համար օրգանիզմն ավելի շատ էներգիա է ծախսում և դուք նիհարում եք, ուղղակի որովհետև ուտում եք:-0-