Կրեմլի նախկին խոհարարը բացահայտել է, թե ինչ են սիրում ուտել Պուտինն ու Մեդվեդևը

31.05.2021, 16:37
Կրեմլի նախկին խոհարարը բացահայտել է, թե ինչ են սիրում ուտել Պուտինն ու Մեդվեդևը
Կրեմլի նախկին խոհարարը բացահայտել է, թե ինչ են սիրում ուտել Պուտինն ու Մեդվեդևը
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիացի շեֆ–խոհարար Ժերոմ Ռիգոն, ով մինչև 2021թ.–ն աշխատել է Կրեմլում, բացահայտել է, թե ինչ են սիրում ուտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով «Մոսկովսկի կոմսոմոլեցին»։

Ռիգոյի խոսքով, Պուտինը սիրում է միս, իսկ Մեդվեդևն ավելի շատ նախընտրում է ձուկ թթու և քաղցր սոուսով։ Կրեմլի նախկին խոհարարն ավելացրել է, որ բանակային բժիշկները հատուկ լաբորատորիայում ստուգում են բոլոր բերված մթերքները մինչև դրանք հայտնվում են խոհանոցում։

«Պետք է սպասեի նրանց (բժիշկներին, խմբգր.), որպեսզի սեղան գցեի նախագահի համար` բժշկի և զինվորականի հայացքների ներքո», – հիշել է Ռիգոն։

Ֆրանսիացին նաև պատմել է, որ հյուրասիրություններ է կազմակերպել 2000 մարդու համար։ Խնջույքների ժամանակ նա նկատել է ռուսների մասին մի քանի հետաքրքիր փաստ. օղի խմելով ուտել սկսելը և ուտելիքի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։–0–