Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար

23.09.2021, 12:06
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պետք է հասկանալ, թե ինչու է կարևոր օրական շատ ջուր խմել: Ջուրը Երկրում ամեն ինչի աղբյուրն է, և մարդկային օրգանիզմը 70 տոկոսով բաղկացած է ջրից: Մենք անընդհատ ջուր ենք կարցնում, այդ իսկ պատճառով այն պետք է լրացնել: Եթե օրգանիզմում ջրի պակաս կա, ապա բոլոր օրգաններն ու օրգան-համակարգերը սկսում են սխալ աշխատել: 

Ջուրը դուրս է բերում օրգանիզմից կուտակված թույները` մաքրելով այն, կարգավորվում է նյութափոխանակությունը, վերականգնվում են կենսաքիմիական ռեակցիաները, մաշկը դառնում է առաձգական, օրգանիզմ ստացվող նյութերը լուծվում են և տեղափոխվում իրենց ճիշտ հատվածները:

Ջուրն օգտակար է խմել ուտելուց 15-20 րոպե առաջ: Դա թույլ կտա խլացնել քաղցի զգացողությունը և կկանխի շատակերությունը: Անփոխարինելի է այն նաև մարզման ժամանակ և դրանից հետո: 

Ջրի ամենաբացառիկ հատկություններից մեկը նիհարելու գործում օգնելն է: Ջրի դիետան սննդի խիստ սահմանափակում չի ենթադրում: Բավական է հրաժարվել վնասակար մթերքներից (քաղցրեղենից, կիսաֆաբրիկատներից, ֆաստֆուդից), փորձել փոխարինել սննդամթերքը համարժեք ցածր յուղայինով, ֆիզիկական վարժություններ կատարել և շատ ջուր խմել: Այս դեպքում ամսվա ընթացքում կարելի է նիհարել 3-4 կգ-ով:

Դրա համար պետք է պահել ջրի օգտագործման ճիշտ բալանսը, գրում է fitnessi.ru-ն:
  • Օրական առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմել – դա կարագացնի նյութափոխանակությունը
  • Օրական խմել ոչ պակաս, քան 2 լիտր ջուր – կարելի է ժամանակացույց պատրաստել և ժամը մեկ ջուր խմել:
  • Չի կարելի խմել ուտելուց անմիջապես առաջ և անմիջապես հետո, կամ ընթացքում
  • Երեկոյան խմել զգուշությամբ, ժամը 19:00-ից հետո նվազագույնի հասցնել` առավոտյան այտուցներից խուսափելոը համար
  • Բացառել գազավորված ընպելիքները
  • Սուրճը, թեյը չեն մտնում հեղուկի անհրաժեշտ ծավալի մեջ
Օրական 3 լիտրից ավելի խմելու դեպքում պետք է անպայման ընդունել վիտամիններ և հանքային նյութեր:

Պահպանելով այս կանոնները` կունենաք գեղեցիկ կազմվածք, առողջ օրգանիզմ և հիանալի մաշկ: -0-