Ի՞նչ է կորոնավիրուսը. ախտանշաններ, տարածում և ռիսկեր

13.03.2020, 21:31
Ախտանշաններ, տարածում, ռիսկեր. ներկայացնում ենք այն ամենն, ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի մասին
Ի՞նչ է կորոնավիրուսը. ախտանշաններ, տարածում և ռիսկեր
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առողջապահական արտակարգ իրավիճակ է հայտարարել ամբողջ աշխարհում ավելի քան 4 600 մարդու կյանք խլած նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման հետևանքով, գրում է tert.am–ը` հղում անելով aljazeera.com–ին:
ԱՀԿ վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 126 000 դեպք, որոնց մեծ մասը՝ Չինաստանում:

Ի՞նչ է կորոնավիրուսը

ԱՀԿ տվյալներով՝ կորոնավիրուսները վիրուսների ընտանիք են, որոնք առաջացնում են սովորական մրսածությունից մինչև այնպիսի սուր հիվանդություններ, ինչպիսիք են սուր շնչառական համախտանիշը (ՍԱՐՍ) և միջինարևելյան շնչառական համախտանիշը (MERS):

«Coronavirus» բառը առաջացել է լատիներեն «corona» բառից, որը թարգմանաբար նշանակում է թագ: Էլեկտրոնային մանրադիտակով նայելիս՝ վիրուսն արևային թագի պատկեր ունի:

Այս վիրուսները սկզբնապես կենդանիների և մարդկանց միջև են տարածվել: Նշվում է, որ ՍԱՐՍ–ը մարդկանց կատուներից է փոխանցվել, իսկ ՄԵՐՍ-ը՝ ուղտերից:

Կենդանիների շրջանում հանդիպում են որոշ տեսակի կորոնավիրուսներ, որոնք սակայն մարդկանց չեն փոխանցվում:

Загружается новость ... "Лево"

Չինաստանի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսը ճանաչել են հունվարի 7-ին և դրան տվել են COVID-19 անունը: Վիրուսի մասին այժմ քիչ տեղեկություններ կան՝ չնայած, որ հաստատված է՝ այն փոխանցվում է մարդուց մարդուն եղանակով։

Որո՞նք են ախտանշանները

ԱՀԿ տվյալներով՝ վարակման հիմնական նշաններն են ջերմությունը, հազը, շնչառական անբավարարությունն ու շնչառական դժվարությունները:

Որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել թոքաբորբի, մի քանի օրգանների անբավարար գործունեության և անգամ մահվան:

Վարակումից մինչև ախտանշանների ի հայտ գալու ժամանակահատվածը՝ ինկուբացման ընթացքը, հիմնականում 1–14 օր է տևում: Վարակվածների մեծ մասի մոտ ախտանշաններն ի հայտ են գալիս 5-ից 6-րդ օրերին, որոշների մոտ էլ վիրուսը որևէ ախտանշանով չի արտահայտվում։

Загружается новость ... "Право"

ԱՀԿ տվյալներով՝ չնայած, որ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ՍԱՐՍ-ի համեմատ ավելի մեծ է, մահացության տոկոսը մոտ 2 տոկոսով ավելի քիչ է:

Որտե՞ղ են գրանցվել հիմնական դեպքերը

Կորոնավիրուսով վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Չինաստանում՝ մասնավորապես Հուբեյ նահանգում:

Մահացության դեպքերը հաստատվել են Հոնկոնգում, Ֆիլիպիններում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Թայվանում, Հարավային Կորեայում, Իտալիայում և Իրանում:
Չինաստանի սահմաններից դուրս վարակման հիմնական դեպքերը գրանցվել են Չինաստան այցելած զբոսաշրջիկների մոտ, սակայն հետզհետե ավելացել են նաև այդ երկրներում մարդուց մարդուն եղանակով վիրուսի փոխանցման դեպքերը:

Ի՞նչ է արվում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար

Ամբողջ աշխարհում գիտնականները փորձում են վիրուսի դեմ պատվաստանյութեր ստանալ, սակայն նշվում է, որ այն զանգվածային սպառման համար հասանելի կլինի 2021թ.:

Մի շարք միջազգային ավիաուղիներ չեղարկել են չվերթները, երկրները փակել են հարևանների հետ սահմանները, որտեղ վարակման դեպքեր են գրանցվել։ Այս թեմայով անցկացվում են նաև մի շարք տեղեկատվական արշավներ։

Загружается новость ... "Лево"

Որտեղի՞ց է վիրուսն առաջացել

Չինաստանի առողջապահական իշխանությունները դեռևս փորձում են հասկանալ, թե որտեղից է վիրուսը ծագել. նախնական ենթադրությունների համաձայն՝ այն առաջացել է Ուհան քաղաքի ծովամթերքի շուկաներից մեկում, որտեղ նաև վայրի կենդանիների անօրինական վաճառք է իրականացվել:

Փետրվարի 7-ին չինացի հետազոտողները հայտնել են, որ վիրուսը, հավանաբար, Ասիայում ուտելիքների և դեղամիջոցների համար օգտագործվող վարակված թեփամորթներից է փոխանցվել մարդկանց: Այս կենդանիները շուկաներում ապօրինի կերպով են վաճառվում:

Գիտնականները վիրուսի հավանական աղբյուր են նշում նաև չղջիկներին ու օձերին:–0–