Գերությունից ազատված Մարալը պատմում է դժոխային օրերի և իր զգացողությունների մասին (ՎԻԴԵՈ)
23:52
11 Մարտի 2021
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. Լիբանանահայ Մարալ Նաջարյանը, ով վերադարձել է ադրբեջանական գերությունից, պատմել է Ադրբեջանում անցկացված դժոխային օրերի և իր զգացողությունների մասին։
Загружается новость ... "Лево"
Հիշեցնենք, որ բեյրութահայ Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն` Բեյրութ։ Նա բնակվում էր Շուշիում և նախորդ տարվա նոյեմբերից գտնվում էր ադրբեջանական գերության մեջ։
Մարալ Նաջարյանը Լիբանանի և Հայաստանի քաղաքացի է։ 2020թ.–ի օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո իր հարազատների հետ տեղափոխվել էր Հայաստան, այնուհետև բնակություն հաստատել Շուշիում։ Նաջարյանը հայտնվել էր ադրբեջանական գերության մեջ նոյեմբերի 10–ին Բերձորում (Լաչին), երբ գնացել էր Արցախ` անձնական իրերն ու գույքը վերցնելու համար։ Մարալի ազատ արձակումը հնարավոր է դարձել ռուս ընկերների` Մոսկվայի իշխանությունների ներկայացուցիչների և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի շնորհիվ։
Մարալը պատմում է, որ Ադրբեջանում գտնվելու ընթացքում մտածում էր, որ այլևս երբեք չի տեսնի երեխաներին, մտածում էր, որ երբեք ազատության մեջ չի գտնվի։
Նա պատմում է, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ տեղափոխվել է օդանավակայան, նրան տվել են լիբանանյան անձնագիրը, ու նա մեկնել է Ստամբուլ, որտեղ 11 ժամ սպասել է դեպի Լիբանան թռիչքին։–0–
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում