Այդ դեղերը հանգեցնում են ինֆարկտի, ինսուլտի և հիպերտոնիայի. բժիշկն անդրադարձել է ցավազրկողների ազդեցությանը մարդու օրգանիզմի վրա
07.07.2023,
19:37
Հայտնի բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովն անդրադարձել է ցավազրկողների ազդեցությանը մարդու օրգանիզմի վրա
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովն անդրադարձել է ցավազրկողների ազդեցությանը մարդու օրգանիզմի վրա, հաղորդում է sportkp.ru–ն։
Բժշկի խոսքով, այդ դեղահաբերը կարող են հանգեցնել վտանգավոր հիվանդությունների։
«Բոլոր դեղամիջոցները, որոնք մենք ընդունում ենք որպես ցավազրկող` գլխացավի, արտրիտների, արթրոզների, մեջքի, ուսի ցավի դեմ, հանգեցնում են հիպերտոնիայի, ինֆարկտի, ինսուլտի, երբեմն պարզապես վատացնում են սրտանոթային հիվանդությունների ընթացքը», – հայտարարել է բժիշկը։
Ավելի վաղ Մյասնովը նշել էր, որ պարացետամոլն ամենաարդյունավետ միջոցն է գլխացավի դեպքում։ Այն չի առաջացնում կողմնակի ազդեցություններ սրտի և աղեստամոքսային տրակտի կողմից։–0–