ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Блестящие» խմբի նախկին մենակատար, 40–ամյա Աննա Սեմենովիչը Instagram–ի stories–ում հրապարակել է արխիվային լուսանկար, որում նա գրեթե անճանաչելի է։
Լուսանկարում երիտասարդ, նիհար Աննան ծովափում է։ Նկարի վրա գրված է 1990թ. Սոչի, երբ ապագա աստղն ընդամենը 10 տարեկան է։
Լուսանկարը զարմացրել է ոչ միայն երկրպագուներին, այլև Աննային, ով գրել է, որ դժվար է հավատալ, որ եղել են ժամանակներ, երբ նա չի ունեցել շքեղ կուրծք, գրում է life.ru–ն։
Ի դեպ, Աննայի շքեղ կուրծքը, որն արդեն երկար տարիներ գրավում է հազարավոր տղամարդկանց ուշադրությունը, իսկական խնդիր է եղել նրա համար։ Նախկինում երգչուհին խոստովանում էր, որ տառապում է գիգանտոմաստիայով, և մամոլոգը խորհուրդ է տվել փոքրացնել կուրծքը` 9–րդ չափից դարձնելով 5–րդ։ Այն ժամանակ էլ երգչուհին վիրահատվել է։
Վերջերս տված հարցազրույցում երգչուհին նշել է, որ սիրում և ընդունում է ինքն իրեն այնպիսին, ինչպիսին կա։ Սակայն դա միանգամից չի գիտակցել, այլ հաղթահարել է երկար ու դժվարին ճանապարհ։–0–