ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ հաքերներն ակտիվացել են, և խաբեությունը կատարվում է հայերեն, հաղորդում է www.telecom.arka.am–ը։
Մասնավորապես, նա օրինակ է բերել Facebook–ի անունից ուղարկված մի մեկնաբանություն, որում նշվում է, որ ձեր էջը խախտել է սոցցանցի պահանջները, և անվտանգության համակարգը վերականգնելու համար առաջարկվում է անցնել հղումով և լրացնել բոլոր տվյալներն էջը վերականգնելու համար։
«Մման գրոռումներ եթե հայտնվում են ձեր մոտ, ոչ մի դեպքում չարձագանքեք, ջնջեք ու արգելափակեք։ Սա էջը գողանալու համար է արվում։ Եվ փորձը ցույց է տալիս, որ լավ էլ հաջող տանում են էջերը։ Ֆեյսբուքը ձեր հետ երբեք մեկնաբանությունների ձևով չի շփվում, հասարակ մեսիջներ ինչ–որ էջից չի գրում», – նշել է Մարտիրոսյանը։–0–