ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս ծանրքաշային ընդհանուր մենամարտիկ (MMA), սամբիստ, ձյուդոիստ, աշխարհի քառակի չեմպիոն Ֆյոդոր Եմելյանենկոն Սերբիայից իր ընկերների հետ բարձրացել է Արարատ լեռան գագաթը:
42-ամյա մարզիկը լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում, պատմելով լեռան առանձնահատկությունների մասին:
«Սերբ եղբայրների հետ կատարեցինք ուխտագնացություն՝ բարձրանով Արարատ լեռան գագաթը (5137 մ): Այստեղ, ըստ լեգենդի, իջել է Նոյյան տապանը», - գրել է Եմելյանենկոն:-0-