Հայ մոդել Մերի Հակոբյանը հաղթել է Costa Blanca Fashion Week մրցույթում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
15.05.2017,
14:11
Հայաստանը ներկայացնող դերասանուհի և մոդել Մերի Հակոբյանը զբաղեցրել է առաջին տեղը Costa Blanca Fashion Week գեղեցկության միջազգային մրցույթում։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ներկայացնող դերասանուհի և մոդել Մերի Հակոբյանը զբաղեցրել է առաջին տեղը Costa Blanca Fashion Week - International Best Male and Female World-2017 գեղեցկության միջազգային մրցույթում։
Հակոբյանը Facebook–յան իր էջում հրապարակել է մրցույթի լուսանկարները։
Մրցույթը տեղի է ունեցել Իսպանիայում մայիսի 5–15–ը։

Աղջիկը նշել է, որ չնայած երազում էր հաղթանակի մասին, սակայն չէր էլ կարող պատկերացնել, որ հենց ինքը կդառնա Costa Blanca Fashion Week–ի հաղթողը։

«Մոդելային ոլորտում ես դեռ նորեկ եմ, և նման մեծ հաջողությունն իսկապես անսպասելի էր։ Ինձ համար կրկնակի հաճելի է, որ չնայած իմ մրցակիցները պրոֆեսիոնալ մոդելներ էին, բայց գլխավոր մրցանակին արժանացա ես», – ասաց մոդելը։
Մերի Հակոբյանն արժանացել է նաև «Լավագույն մարմին» և «Միսս ֆոտոգենիկ» տիտղոսներին։
Costa Blanca Fashion Week–ի տղամարդկանց մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է Գանայի ներկայացուցիչը։

Մրցույթի Գրան–պրիի են արժանացել Շրի Լանկայի և Վենեսուելայի ներկայացուցիչները, երկրորդ տեղն են զբաղեցրել Մեքսիկայի և Կանարյան կղզիների ներկայացուցիչները։–0–