Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ

10.12.2017, 19:25
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գիտնականների տվյալներով, հենց ցավազրկողներն են հանգեցնում մարմնի քաշի կտրուկ ավելացման, գրում է life.ru–ն։

Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ ցավազրկողների հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների, ճարպակալման և ծանր անքնության։

Загружается новость ... "Лево"

Նյուքասլի համալսարանի գիտնականները պարզել են, որ գրեթե 90% դեպքում նման դեղամիջոցները լրջորեն ազդում են սիրտ–անոթային համակարգի վրա և խախտում են նյութափոխանակության գործընթացը։

Միաժամանակ բժիշկները նշում են, որ հիվանդներին սկսել են ավելի շատ ցավազրկողներ նշանակել. միայն 2016 թ.–ին Մեծ Բրիտանիայում դուրս է գրվել օպիոիդներ պարունակող 24 մլն դեղատոմս։

Գիտնականների կարծիքով, ցավազրկողների անվերահսկելի ընդունումը գրեթե 100% դեպքում հանգեցնում է աղեստամոքսային տրակտի և ենթաստամոքսային գեղձի խանգարման` նպաստելով մարմնի քաշի զգալի ավելացման։–0–