ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կազբեկի–Վերին Լարս ռուս–վրացական սահմանային հսկիչ անցակետին տանող ճանապարհը երկու օր ցերեկային ժամերին պարբերաբար փակվելու է։
Այս մասին հաղորդում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքի նախարարությանն առընթեր Ավտոտրանսպորտի դեպարտամենտը։
Սահմանափակումները գործելու են նոյեմբերի 7–ին և 8–ին Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս մայրուղու 29 կմ–ի հատվածում։ Սահմանափակումը կապված է ժայռի այն հատվածների հեռացման աշխատանքների հետ, որոնք կարող են հանգեցնել քարաթափման։
«Աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 7–8–ը ժամը 10:00-17:00–ն ընկած ժամանակահատվածում պետք է պարբերաբար մեկ ժամով փակվի ճանապարհի նշված հատվածը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–