Շերը` «Խոստումը» ֆիլմի տպավորությունների մասին. այս ֆիլմը կոտրեց սիրտս
18.03.2017,
16:20
Շերը Twitter–ի իր միկրոբլոգում ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» հոլիվուդյան առաջին ֆիլմի դիտումից ստացված տպավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ ամերիկահայ երգչուհի Շերը (Շեռլին Սարգսյան) Twitter–ի իր միկրոբլոգում ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» հոլիվուդյան առաջին ֆիլմի դիտումից ստացված տպավորությունները։
«Այս ֆիլմը կոտրեց սիրտս և ոչ միայն հայերի պատճառով, այլ նաև` բոլոր մարդկանց, ովքեր տառապել են և կորցրել», – գրել է երգչուհին։
«Խոստումը» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2017 թ.-ի ապրիլի 21-ին:
Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, ով առաջադրվել է «Օսկարի» «Ռուանդայի հյուրանոց» ֆիլմի համար` որպես լավագույն ռեժիսոր: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»>>
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:
Ֆիլմի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչուհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: -0-

This film broke my heart, & NOT JUST 4 ARMENIANS, BUT 4 ALL PPL WHO'VE SUFFERED & LOST ????'ED ONES. We're All beautiful ???? We look best in a ????
— Cher (@cher) 16 марта 2017 г.