415.24
4.83
386.52
+15
Եղանակը Երևանում
Հայ

Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»

15:33
17 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանգյանը Հայոց ցեղասպանության մասին առաջին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:

«Մենք ցանկանում ենք հրավիրել ձեզ «Խոստումը» ֆիլմի պրեմիերային: Դուք կհանդիպեք ինձ, Քրիս Քորնելին, Քրիստիան Բեյլին, կքայլեք կարմիր գորգով և կմասնակցեք VIP երեկույթին: Ավիատոմսերի և հյուրանոցի հարցը կլուծենք մենք: Դե ի՞նչ կասեք` միանո՞ւմ եք մեզ», – գրել է Թանկյանը Facebook–յան իր էջում։

Մրցույթին մասնակցելու համար ցանկացողները պետք է որոշակի գումար նվիրաբերեն և վիճակահանության համապատասխան կտրոն ստանան:

Ակցիան անցկացվում է AGBU-ի հետ միասին (The Armenian General Benevolent Union) բարեգործական Omaze.com առցանց սերվիսում։

Հանգանակված ողջ գումարը կուղղվեն հազարավոր հայ ընտանիքների կենսական կարևորություն ունեցող հարցերի լուծմանը, ովքեր ապրում են հակամարտությունների տարածաշրջաններում և տուժել են Սիրիայում ու Իրաքում ընթացող պատերազմի հետևանքով:

Загружается новость ... "Лево"

Մրցույթի հաղթողները կստանան անվճար տոմս դեպի Լոս Անջելես և հնարավորություն բնակվելու չորսաստղանի հյուրանոցում, ինչպես նաև ուղեգիր «Խոստումը» ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա լեգենդար Grauman կինոթատրոնում: Հաջողակները կկարողանան հանդիպել այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Քրիստիան Բեյլը, Քրիս Քորնելը, Սերժ Թանգյանը, Անժելա Սարաֆյանը, ռեժիսոր Թերի Ջորջը, ինչպես նաև կկարողանան մասնակցել բացառիկ VIP երեկույթին։

«Խոստում» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2017 թ.-ի ապրիլի 21-ին:

Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, ով առաջադրվել է «Օսկարի» «Ռուանդայի հյուրանոց» ֆիլմի համար` որպես լավագույն ռեժիսոր: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:

Ֆիլմի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչուհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ