ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի Արմենիա/. Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Կոստա Նավարինո» հունական հյուրանոցի աշխատակիցներին 17 850 ֆունտ (մոտ 19,6 հազար եվրո) թեյավճար է թողել, հայտնում է lenta.ru–ն` հղում անելով The Sun–ին։
Загружается новость ... "Лево"
«Ծեր սինյորայի» գործակալների հետ բանակցություններ անցկացնելու նպատակով Հունաստան ժամանած Ռոնալդուն շատ տպավորված է եղել հունական հանգստավայրում մատուցվող ծառայություններից։ Ֆուտբոլիստը խնդրել է հավասար բախշել գումարը բոլոր աշխատակիցների միջև։
Հուլիսի 10–ին մադրիդյան «Ռեալը» հայտարարել է, որ Ռոնալդուն անցնում է «Յուվենտուս»։ Իտալիայում ֆուտբոլիստի տարեկան աշխատավարճը կկազմի 30 մլն եվրո։ Ըստ լրագրողների հաշվարկի, պորտուգալացին վայրկյանում 1 եվրո կստանա։ Հարձակվողի տեղափոխման համար իտալական ակումբը վճարել է 100 մլն եվրո, ինչպես նաև 12 մլն–ի լրացուցիչ ծախս է կատարել։
2017 թվականի հոկտեմբերին Forbes ամսագիրը դասել է Ռոնալդուին եվրոպացի ամենաբարձր վարճատրվող աստղերի շարքին։ Ըստ ամսագրի տվյալների, անցած մեկ տարում պորտուգալացի ֆուտբոլիստը վաստակել է 93 մլն դոլար։–0–