ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։ Նա նման ցավ էր զգացել մարզադահլիճում մարզվելու ժամանակ։
Ինչպես գրում է
segodnya.ua կայքը, օրերս իսպանական ԶԼՄ–ներում հայտնվել է նոր տեղեկատվություն այն մասին, որ Բանդերասը հիմա հետազոտություն է անցնում Ժնևում գտնվող Clinique Générale-Beaulieu մասնավոր կլինիկայի սրտաբանական բաժանմունքում։
El Mundo–ի հաղորդմամբ կա երկու վարկած դերասանի հոսպիտալացման մասին։ Որոշ աղբյուրներ նշում են, որ Բանդերասի հոսպիտալացումը պլանավորված էր դեռ փետրվարին, երբ նա առաջին անգամ բուժօգնության էր դիմել։ Սակայն այլ աղբյուրներ հայտնում են, որ Անտոնիոն կրկին սուր ցավեր է զգացել սրտի շրջանում և դիմել է բժշկի։
Blick շվեցարական թերթը հայտնում է, որ Անտոնիոյի ընկերուհին` Նիկոլ Քամփելը, ևս գտնվում է Ժնևում։ Զույգը բնակարան է վարձակալել կլինիկայի մոտակայքում։–0-