573.17
6.58
485
+32
Եղանակը Երևանում
Հայ

Յունկեր. «Մենք ուզում ենք, որ հայերն ազատ գան Եվրոպա առանց վիզաների»

16:45
06 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը պատրաստ է անձամբ օժանդակել Հայաստան–ԵՄ վիզաների ազատականացմանը։ Այս մասին նա ասել է նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նա նշել է, որ վարչապետի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման գործընթացին, որը երկկողմ գործակցության առաջնահերթություններից է:

Երկուստեք կարևորվել է այդ ուղղությամբ երկխոսության մեկնարկը: Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ վիզաների ազատականացումը կնպաստի ոչ միայն պետությունների և կառավարությունների մակարդակով համագործակցության խորացմանը, այլև կխթանի մարդկային կապերի սերտացումը, և ԵՄ-ն պատրաստ է աջակցել այս գործընթացին:

«Ես անձամբ պատրաստ եմ օժանդակել այդ գործընթացին իմ հնարավորությունների շրջանակում, և վարչապետի հետ հանդիպման ընթացքում մենք նշել ենք, որ կընդլայնենք ավելի սերտ երկխոսություն ԵՄ անդամ այն երկրների հետ, որոնք հետևողական են այս հարցում»,– ասել է Յունկերը։

Загружается новость ... "Право"

Նա նշել է, որ Եվրահանձնաժողովը կողմ է վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների շուտափույթ մեկնարկին։

«Դա կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության համար։ Ցանկանում ենք, որ ավելի մեծ թվով հայեր ճամփորդեն Եվրոպական Միությունում և հակառակը։ Մենք ուզում ենք, որ մարդիկ ազատ ճանապարհորդեն, հայերը կարողանան ազատ գալ Եվրոպա առանց վիզաների` մեզ ավելի լավ ճանաչելու համար»,– ասել է Յունկերը։

Նա նաև նշել է, որ մշակվել է հարևանների հետ կապերի ամրապնդման վեց ծրագիր` ընդգծելով մարդկանց միջև շփումների կարևորությունը։

Փաշինյանն իր հերթին նշել է, որ ԵՄ ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ քննարկել է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու կարևորությունը, ինչը երկկողմ հարաբերությունների գերակայություն է մնում։

«Խնդրեցի Եվրահանձնաժողովի ղեկավար Յունկերին անձնական լուման ներդնել այդ հարցի լուծման մեջ։ Վերահաստատեցի նաև Հայաստանի կառավարության հավատարմությունը «2020–ի 20 նախադրյալներ» փաստաթղթի կատարմանը և արդյունքների ներկայացմանը»,– ասել է Փաշինյանը։ -0-


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:27
07 Օգոստոսի 2020
Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան
Հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան
10:22
06 Օգոստոսի 2020
Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Մարուքյան
Էդմոն Մարուքյանը խայտառակություն է որակել արտակարգ դրությունը երկարաձգելու որոշումը
16:48
03 Օգոստոսի 2020
Հայ պատմաբանները հայտնվել են թուրքական ծուղակում. Պատմության ինստիտուտի տնօրենը պարզաբանում է
Հայ պատմաբանները հայտնվել են թուրքական ծուղակում. Պատմության ինստիտուտի տնօրենը պարզաբանում է
12:51
01 Օգոստոսի 2020
Հայաստանը թույլ չի տա Թուրքիային ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ԱԳ նախարար
Հայաստանը բոլոր հնարավոր մեթոդներով թույլ չի տա Թուրքիային ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը
16:09
31 Հուլիսի 2020
Տոնոյան. այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի (ՎԻԴԵՈ)
Տոնոյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությունը. ՎԻԴԵՈ
22:07
29 Հուլիսի 2020
Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը. ԱԳՆ
Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը
21:55
29 Հուլիսի 2020
Վարդանով. Ալիևն այնքան լուրջ կորուստներ կրեց, որ մինչև հիմա ատամներն է կրճտացնում (ՎԻԴԵՈ)
Վարդանովի խոսքով, մենք նախաձեռնողականությունը երևի 20 տարվա մեջ առաջին անգամ վերցրել ենք մեր ձեռքը, և հիմա մենք ենք որոշում` երբ, ոնց. ՎԻԴԵՈ
16:22
29 Հուլիսի 2020
Պատրա՞ստ է, արդյոք Փաշինյանը հանդիպել Ալիևի հետ Տավուշում իրավիճակի սրացումից հետո, վարչապետը մեկնաբանում է (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է` պատրա՞ստ է, արդյոք, հանդիպել Ալիևի հետ Տավուշում իրավիճակի սրացումից հետո. ՎԻԴԵՈ
15:29
29 Հուլիսի 2020
Տոնոյանը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումը
Տոնոյանը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումը
15:50
28 Հուլիսի 2020
Փաշինյանը մեկնաբանել է «անշնորհակալ» Հայաստանի մասին Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց հրապարակումը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը մեկնաբանել է «անշնորհակալ» Հայաստանի մասին Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց հրապարակումը. ՎԻԴԵՈ
23:53
27 Հուլիսի 2020
Պուտինն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի սրացումը
Պուտինն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի սրացումը