Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Սոչի․ Չավուշօղլուն և Լավրովը կմշակեն Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրագործումը․ ՌԴ ԱԳՆ

24.12.2020, 17:38
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կմշակեն ընթացիկ հարցեր, կապված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ
Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Սոչի․ Չավուշօղլուն և Լավրովը կմշակեն Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրագործումը․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն կմշակեն ընթացիկ հարցեր, կապված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով, դեկտեմբերի 29-ին, իր ռուս գործընկերոջ հրավերով, Չավուշօղլուն աշխատանքային այցով ժամանելու է Սոչի `մասնակցելու համատեղ ռազմավարական պլանավորման խմբի 8-րդ հանդիպմանը:

Загружается новость ... "Право"
«Նախատեսվում է մանրամասնորեն մշակել նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրագործման հետ կապված ընթացիկ խնդիրները: Շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկը նվազագույնի հասցնելու և կողմերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու վրա», - ասաց նա:

Զախարովան շեշտեց, որ ուշադրության կենտրոնում կլինի ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը և բոլոր ռազմական գործողությունները վերահսկելու համար ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեության հաստատումը:-0-