Սերժ Սարգսյան. հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են

19.02.2018, 20:42
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են և առանձնանում ակտիվ ու բարձր մակարդակի համագործակցությամբ բոլոր ոլորտներում։
Սերժ Սարգսյան. հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են և առանձնանում ակտիվ ու բարձր մակարդակի համագործակցությամբ բոլոր ոլորտներում։ Այս մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպմանը:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Սարգսյանը ողջունել է հյուրին և կարևորել ռազմավարական դաշնակից երկու երկրների հատուկ ծառայությունների միջև սերտ համագործակցությունը, ընդգծելով, որ արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում առաջանում են ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ նոր սպառնալիքներ, և երկու դեպքում էլ,
Նախագահը նշել է, որ անհրաժեշտ է տեղեկատվության փոխանակում, իրավիճակի գնահատում, մշտական ակտիվ փոխգործակցություն հատուկ ծառայությունների միջև, որը կօգնի ավելի արագ և արդյունավետ հակազդել սպառնալիքներին:

Նախագահը հույս է հայտնել, որ Սերգեյ Նարիշկինի այցը նոր խթան կհաղորդի հայ գործընկերների հետ մասնագիտական ոլորտում համագործակցության առավել ամրապնդմանը:

Загружается новость ... "Право"

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները ենթադրում են սերտ կապեր և գործընկերային հարաբերություններ բոլոր մակարդակներում, այդ թվում՝ հատուկ ծառայությունների միջև:

Սերգեյ Նարիշկինը վստահեցրել է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ իր ղեկավարած ծառայության համագործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա և հանդիպման ժամանակ ներկայացրել է ըստ առանձնին ուղղությունների երկու կառույցների միջև ընթացիկ համագործակցությունն ու հետագա ծրագրերը: -0-