Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակում ունի պարտավորություններ Հայաստանի, ոչ թե Ղարաբաղի առջև

07.10.2020, 22:36
Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակում ունի պարտավորություններ Հայաստանի, ոչ թե Ղարաբաղի առջև
Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակում ունի պարտավորություններ Հայաստանի, ոչ թե Ղարաբաղի առջև

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը, կատարելով Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, կարող է պաշտպանել Հայաստանը, բայց այդ պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Загружается новость ... "Лево"

«Պարտավորություններ անվտանգության ապահովման առումով. Եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է ինչ-որ ագրեսիայի, դրսից հարձակման, ապա այս դեպքում պայմանագրի անդամ երկրները պարտավոր են պաշտպանել այդպիսի պետությունը», - նշել է Կրեմլի խոսնակը:

Պատասխանելով այն հարցին, թե որ դեպքում Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է զինվորականներ ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, Պեսկովը շեշտել է, որ «դա բխում է ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններից»:

«Այս պարագայում մենք խոսում ենք Հայաստանի մասին, Նախագահը [ՌԴ Վլադիմիր Պուտինը] հստակ պարզաբանել և սահմանազատել է այս երկու խնդիրները, ՀԱՊԿ պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա», - պարզաբանել է մամուլի քարտուղարը:

Նրա խոսքերով, տեղեկությունը, որ Հայաստանի տարածքում որոշ ռազմական գործողություններ են իրականացվում, չի հաստատվում:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարությունը հարցեր ոչւնի ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ: Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պարտավորություններ է կրում ՀԱՊԿ անդամ հանդիսացող Հայաստանի նկատմամբ, և արձանագերլ, որ ռազմական գործողությունները չեն ընթանում Հայաստանի տարածքում: