ՌԴ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ Մոսկվայում հանդիպելու ցանկությունը

21.10.2020, 14:24
ՌԴ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ Մոսկվայում հանդիպելու ցանկությունը
 ՌԴ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ Մոսկվայում հանդիպելու ցանկությունը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցանկությունը հանդիպել Մոսկվայում: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

«Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները: Ողջունում ենք առաջնորդների հանդիպելու և խաղաղության հասնելու ցանկությունը»,- նշել է դիվանագետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին ՏԱՍՍ-ի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել գնալ Մոսկվա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար՝ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունների համար:

Հաջորդ օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ռազմական գործողությունները դադարեցնելու և կարգավորման գործընթացը քաղաքական դիվանակագիտական հունով տանելուն ուղղված աշխատանքը շարունակվում է:

«Ավելին ասել չեմ կարող»,- հայտնել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք ընթանում է պատրաստություն Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ Ռուսաստան այցի համար կոնսենսուսի գալու նպատակով: -0-