Պոմպեո. ԱՄՆ–ն պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Թուրքիայի դեմ

22.10.2019, 10:47
ԱՄՆ–ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների, ասել է պետքարտուղար Մայք Պոմպեոն
Պոմպեո. ԱՄՆ–ն պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Թուրքիայի դեմ
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների, ասել է պետքարտուղար Մայք Պոմպեոն CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա միաժամանակ չի նշել, թե Անկարայի կոնկրետ որ գործողությունները կարող են հանգեցնել Նահանգների ուժային սցենարի, գրում է «Կոմերսանտ»–ը։

«Մենք նախընտրում ենք խաղաղությունը, – ասել է Պոմպեոն։ – Բայց ռազմական գործողությունների անհրաժեշտության դեպքում, պետք է իմանաք, որ նախագահ Թրամփը պատրաստ է այդպիսի գործողությունների»։ Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ–ն նախևառաջ կօգտագործի դիվանագիտական գործիքները։

Ավելի վաղ նախագահ Թրամփը խոստացել էր տապալել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան անի մի բան, որ ԱՄՆ–ն անընդունելի համարի։ Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» ռազմական օպերացիայի մեկնարկելուց հետո ԱՄՆ–ն պատժամիջոցներ են սահմանել Թուրքիայի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ -0-