ՀՀ նախագահն ու «Ռամկավար Ազատական» կուսակցության ղեկավարը քննարկել են երկրում իրականացվող ծրագրերին կուսակցության հնարավոր մասնակցությունը

01.02.2012, 19:49
ՀՀ նախագահն ու «Ռամկավար Ազատական» կուսակցության ղեկավարը քննարկել են երկրում իրականացվող ծրագրերին կուսակցության հնարավոր մասնակցությունը

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը քննարկել են Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերին «Ռամկավար Ազատական» կուսակցության հնարավոր մասնակցությունը:

«ՌԱԿ ատենապետը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է կուսակցության առաջիկա ծրագրերը և նախագահից հետաքրքրվել Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականության հարցերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախագահը ողջունել է ավանդական կուսակցությունների, այդ թվում՝ ՌԱԿ-ի պատմական դերակատարությունն ու ավանդը հայապահպանության, հայրենիքի հետ կապի ամրապնդման գործում և կարևորել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանն ուղղված կուսակցության ջանքերը:  -0-