Ամերիկացի կոնգրեսականը կոչ է անում ԱՄՆ-ին ֆինանսական օգնություն հատկացնել Ղարաբաղին

10.11.2011, 11:50
Ամերիկացի կոնգրեսականը կոչ է անում ԱՄՆ-ին ֆինանսական օգնություն հատկացնել Ղարաբաղին
Ամերիկացի կոնգրեսականը կոչ է անում ԱՄՆ-ին ֆինանսական օգնություն հատկացնել Ղարաբաղին

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է ուղղել Սենատի ենթակոմիտեների ղեկավարներին և արտասահմանյան հատկացումների և գործառնությունների գծով Պալատի ներկայացուցիչներին՝ կոչ անելով մարդասիրական օգնություն ցուցաբերել և Լեռնային Ղարաբաղի ծրագրերի զարգացման համար 10 մլն դոլարից ոչ պակաս գումար հատկացնել, հաղորդում է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն:

«Հաշվի առնելով Ադրբեջանի շարունակվող ռազմատենչ հռետորությունը, այսօր ինչպես երբևէ, կարևոր է, որ ԱՄՆ-ն աջակցի ինքնորոշման Ղարաբաղի ժողովրդի իրավունքը: Ուղղված դրամական միջոցները ոչ միայն կօգնեն Լեռնային Ղարաբաղին հաղթահարել շրջափակումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, այլ նաև կկայունացնեն տարածաշրջանի իրավիճակը, ինչը կհաստատի ԱՄՆ-ի հակվածությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասվում է Շիֆի նամակում:

Այդ նպատակով ANCA-ի պաշտոնական կայքը հեռախոսահամարներ է տեղադրել, որոնցով ակտիվ քաղաքացիները կարող են կապ հաստատել իրեն օրենսդիրների հետ և աջակցել ԱՄՆ-ի հայերի համար առաջնահերթ հարցերի լուծմանը:

Այդ առաջնահերթությունների շրջանում նշվում է Լեռնային Ղարաբաղին 10 մլն դոլարից ոչ պակաս ֆինանսական օգնության հատկացումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության պահպանումը՝ ռազմական ոլորտում ամերիկյան օգնություն տրամադրելու դեպքում:
Ամերիկայի հայ ազգային կոմիտեն ԱՄՆ-ի հայկական համայնքի ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկն է: Գործում է ԱՄՆ-ի ողջ տարածքում և ողջ աշխարհում հայկական մյուս ազգային կոմիտեների հետ ակտիվորեն առաջ է քաշում Ամերիկայի հայ համայնքի շահերը, ինչպես նաև Թուրքիայում 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանության ճանաչման հարցը:--0-