Թուրքիայում ԵվրոՀՀՊ-ի ռադարների տեղադրումը կսրի Անկարայի հարաբերությունները հարևան երկրների հետ. հայ թուրքագետ
Թուրքիայում ԵվրոՀՀՊ-ի ռադարների տեղադրումից հետո հարևան երկրների հետ թուրքական պետության փոխհարաբերությունները զգալիորեն կսրվեն և կվատանան, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ թփորձագետ, թուրգագետ Լևոն Հովսեփյանը:
Սեպտեմբերի 14-ին Անկարայում Թուրքիան և ԱՄՆ-ն Թուրքիայի տարածքում ԵվրոՀՀՊ-ի ռադիոլոկացիոն համակարգի (ՌԼՀ) տեղադրման մասին հուշագիր են ստորագրել:Ռադարը կտեղադրվի Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա շրջանի Քյուրեջիկ գավառում: Այժմ այնտեղ ՌԼՀ է տեղադրված, որը ժամանակին տեղադրվել է ԱՄՆ-ի կողմից, սակայն հետագայում փոխանցվել է թուրքական բանակին:
«Դա վերջին 15 տարիների ընթացքում Թուրքիայի և ԱՄՆ-ի փոխհարաբերությունների ընթացքում ունեցած ամենախոշոր նախագիծն է...Սակայն արդյունքում, Թուրքիան կսրի հարաբերություններն ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի հետ»,- նշեց Հովսեփյանը:
Ըստ թուրքագետի, ռադարներ տեղադրելու վերաբերյալ համաձայնության գալով՝ Թուրքիան մի շարք խնդիրներ ստեղծեց, այդ թվում՝ այն երկրների հետ, որոնց հետ հարաբերությունները վերջերս էին կարգավորվել:
«Այդ քայլով Թուրքիան հերթական անգամ հաստատեց, որ ներգրավված է ՆԱՏՕ-ի գործընթացներում և չի կարող ինչ-որ քայլեր ձեռնարկել այդ կառույցի ներքին կանոնակարգի դեմ»,-ավելացրեց Հովսեփյանը:
Միաժամանակ նա նշեց, որ Թուրքիայի տարածքում ԵվրոՀՀՊ-ի ռադարների տեղադրումը սպառնալիք չեն ներկայացնում Հայաստանի անվտանգության համար: -0-