Հայաստանի նախկին նախագահը միտումնավոր կերպով կեղծում է երկրի զարգացման հետ կապված փաստերը. ԱԺ խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի նախին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը միտումնավոր կերպով խեղաթյուրում է ներկայիս իշխանությունների օրոք երկրի զարգացման հետ կապված փաստերը։ Այս մասին հինգշաբթի խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց խոսնակ Տիգրան Թորոսյանը։
«Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շատ հայտարարություններ ոչ թե փաստեր են, այլ իրականության խեղաթյուրում, ինչը նախընտրական քարոզչության արդյունք է և ուրիշ ոչինչ»,-ասաց նա։
Նրա խոսքերով, ներկայիս իշխանությունները որևէ բանում մեղադրելու ջանքերը իրականության խեղաթյուրման բացահայտ փորձեր են, ընդ որում, ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը դա անում է գիտակցաբար։
«Դա մտածված քարոզչական քայլ է, որի նպատակն է ստիպել իշխանություններին արձագանքել և ուշադրություն բևեռել իր վրա։ Վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը լավ հիշողություն ունի, և նա փաստերի խեղաթյուրմանը գիտակցաբար է գնում»,-ասաց նա։
Պատասխանելով լրագրողնմերի այն հարցին, թե կհամագործակցի՞ արդյոք ՀՀԿ-ն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, եթե նա դառնա նախագահ, Թորոսյանը նշեց, որ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կաշխատի երկրի նախագահի հետ, և միշտ պատրաստ է եղել դրան, բայց վստահ եմ, որ դա կլինի ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը»։
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս երկրի ներքին և արտաքին քաղաքականության կտրուկ քննադատությամբ։
Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն գրեթե 10-ամյա դադարից հետո։ Նրա անձի շուրջ արդեն միավորվել են մի շարք ընդդիամդիր գործիչներ։
Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։ ԿԸՀ նախագահական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր են ներկայացրել 9 թեկնածուներ, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։--0--