Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի զորահանդեսին
09.06.2020,
13:20
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի զորահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի պատվին կայանալիք զորահանդեսին, որը տեղի կունենա հունիսի 24-ին: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
«Փաշինյանն արդեն հաստատել է իր մասնակցությունը», - ասաց նա:
Загружается новость ... "Лево"
Փաշինյանը հունիսի 1-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին Մոսկվա գնալու մտադրության մասին: ՀՀ վարչապետը հույս էր հայտնել, որ մինչ այդ կապաքինվի և կկարողանա մասնակցել բոլոր միջոցառումներին:Նույն օրը Փաշինյանը հայտնել էր, որ ինքը և իր ընտանիքի բոլոր անդամները վարակվել են կորոնավիրուսով: Հունիսի 8-ին վարչապետն ասաց, որ կորոնավիրուսային թեստը բացասական է, և նա վերադառնում է լիարժեք աշխատանքի:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Հայրենակն մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը կանցկացվի հունիսի 24-ին: Ի սկզբանե նախատեսվում էր զորահանդեսն անցկացնել մայիսի 9-ին, բայց այն ստիպված եղան հետաձգել Covid-19 պանդեմիայի պատճառով. այդ օրը անցկացվեց միայն օդային հատվածը: -0-