Մոսկվան օպերատիվ հարցում է ուղարկել Հայաստանին տարբեր սարքավորումներ և տեխնիկա փոխանցելու ԱՄՆ–ի մտադրության մասին․ Զախարովա

21.03.2025, 12:17
Մոսկվան օպերատիվ հարցում է ուղարկել Հայաստանին տարբեր սարքավորումներ և տեխնիկա փոխանցելու Միացյալ Նահանգների մտադրության մասին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
Մոսկվան օպերատիվ հարցում է ուղարկել Հայաստանին տարբեր սարքավորումներ և տեխնիկա փոխանցելու ԱՄՆ–ի մտադրության մասին․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մոսկվան օպերատիվ հարցում է ուղարկել Հայաստանին տարբեր սարքավորումներ և տեխնիկա փոխանցելու Միացյալ Նահանգների մտադրության մասին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նախնական մեզ ասացին, որ Վաշինգտոնից նման պաշտոնական դիմումներ չեն եղել», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով, եթե դա հանկարծ հաստատվի, ապա դա ապակայունացնող գործոն կդառնա Հարավային Կովկասում կայունության և անվտանգության համար։

«Սա նաև փորձ կլինի տարածաշրջան տեղափոխել առճակատման սխեմաներ։ Մենք շարունակում ենք ելնել նրանից, որ Հարավային Կովկասի երկրների ակտուալ խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի ղեկավարների շրջանակում»,- ասել է Զախարովան։