437.27
4.41
404.32
-6
Եղանակը Երևանում
Հայ

Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո

18:54
15 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տարածաշրջանի խնդիրներն անհրաժեշտ է ինքնուրույն լուծել, առանց օտար քաղխորհուրդների միջամտության: Ինչպես հաղորդում է belta.by-ն, այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հինգշաբթի ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը:

«Շատ կցանկանայի, որ մեր խնդիրներն ինքներս լուծեինք: Սեղանի շուրջ՝ Մինսկում, Մոսկվայում, Երևանում, ՀԱՊԿ այլ երկրների քաղաքներում: Որպեսզի չլինի որևէ այլ պետությունների, խմբերի, կլոր սեղանների ազդեցությունը: Առավել ևս, որ մենք կարող ենք լուծել այդ խնդիրները և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում: Դրանք մեր խնդիրներն են: Մենք դրանք պետք է լուծենք՝ առանց օտար քաղխորհուրդների և միջամտությունների»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:

Նա նշել է, որ եթե հաջողվեր հանգուցալուծել ՀԱՊԿ տարածքում,առկա անհանգստացնող իրավիճակները և անկայունության օջախները, ապա կազմակերպության հեղինակությունը զգալի կաճեր:

«Անկասկած, միայն համատեղ ջանքերով մենք կկարողանանք ապահովել մեր ազգային շահերի պաշտպանությունը»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով՝ այդ առումով շատ բան է կախված անվտանգության խորհուրդների քարտուղարներից, ինչը պայմանավորված է նրանց հատուկ լիազորություններով և պետությունների ղեկավարներին անմիջական ենթակայությամբ:

«Դուք ունեք առկա խնդիրներին համապարփակ, բազմակողմանի մոտենալու բացառիկ հնարավորություն` արտացոլելով արդի մարտահրավերները, մշակել նոր գաղափարներ ու նախաձեռնություններ, ձեռք բերված պայմանավորվածությունները նպատակաուղղված վերածել իրական միջոցառումների», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել