ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը «ռեստարտ» անելու անհրաժեշտության մասին:
Загружается новость ... "Лево"
Նրա խոսքով, նոր կառավարությունը, որը կարող է Հայաստանում իշխանության գալ, պետք է բոլորի հետ հարաբերությունները զարգացնի: Այդ թվում, Ռուսաստանի հետ պետք է խաթարված հարաբերությունները վերականգնել և խորացնել հարաբերությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ:
«Առաջինը, ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, Իրանի՝ որպես հարևան երկիր, Վրաստանի հետ, պատերազմի ժամանակ բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել բլոկադայի հետ կապված, ԱՄՆ Ֆրանսիա, Չինաստան: Այսինքն, մեր ամբողջ արտաքին քաղաքականությունը պետք է ռեստարտ անել՝ ծայրից ծայր»,- նշել է Մարուքյանը: -0-