Ղարաբաղում զինծառայող է մահացել
Փետրվարի 5-ին ժամը 19.20-ի սահմանում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանը:
Ինչպես տեղեկացնում են ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից, վիրավորը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին:
Միջադեպի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:
Նմանատիպ դեպքեր էր գրանցվել փետրվարի 2-ին: Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում էր ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Կառլեն Կարոյի Բաղդասարյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավորը մահացել էր: --0-