Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
09.12.2016,
16:32
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, ուրբաթ ԱԺ–ում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Ես վստահ եմ, որ մեր ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կարող է ավելի հարմար թեկնածու առաջարկել», - հայտարարեց Զուրաբյանը:
Զուրաբյանը հաստատեց, որ Տեր-Պետրոսյանը պատրաստ է նորից նախընտրական պայքարի մասնակցել: -0-