Օհանյանը պաշտպանական ոլորտի հարցեր է քննարկել եվրահանձնաժողովի պատվիրակության նորանշանակ ղեկավարի հետ

18.01.2012, 19:50
Օհանյանը պաշտպանական ոլորտի հարցեր է քննարկել եվրահանձնաժողովի պատվիրակության նորանշանակ ղեկավարի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի պաշտպանության ոլորտում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հեռանկարներն է քննարկել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի (Traian Hristea) հետ հանդիպման ընթացքում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Սեյրան Օհանյանը նրան մաղթել է արգասաբեր աշխատանք: -0-