Զինծառայության ավարտից հետո ՌԴ ռազմակայանի զինծառայողներին Ռուսաստան կուղարկեն ավիաչվերթերով

25.10.2011, 14:36
Զինծառայության ավարտից հետո ՌԴ ռազմակայանի զինծառայողներին Ռուսաստան կուղարկեն ավիաչվերթերով
Զինծառայության ավարտից հետո ՌԴ ռազմակայանի զինծառայողներին Ռուսաստան կուղարկեն ավիաչվերթերով

Հայաստանում  ռուսական ռազմակայանի զինծառայողները ծառայության հաստատված ժամկետը լրանալուց հետո, ըստ ժամանակացույցի, ավիաչվերթերով կմեկնեն Ռուսաստան, հեռախոսազրույցի ժամանակ «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է ասել Հարավային ռազմական օկրուգի զորահրամանատարի մամուլի քարտուղար, գնդապետ Իգոր Գորբուլը:

Երեքշաբթի ռուսական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որ պահեստային զինվորականները չեն կարողանում տուն վերադառնել տրանսպորտի բացակայության պատճառով:

«Այսօր ավելի քան 150 մարդու մեկնում է նախատեսված»,- տեղեկացրել է Գորբուլը:
Ըստ նրա, զինծառայողների համար զինվորական փոխադրման փաստաթղթեր են պատրաստվել, որոնց օգնությամբ նրանք կարող են անվճար տուն հասնել նաև Ռոստովից:
 
«Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ դա պլան-ժամանակացույց է: Դրա համաձայն, ծրագրված է ևս ավելի քան 50 հոգու մեկնում»,- նշել է նա:
«Ցանկանում եմ նշել, որ մեկնելու սպասող բոլոր զինծառայողները գտնվում են մշտական տեղակայման կետերում, այսինքն՝ զորանոցներում, և ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով»,- ավելացրել է Գորբուլը:
Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում 1995 թ.-ից տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում:

2010թ.-ի օգոստոսի 20-ին ՌԴ-ն և Հայաստանը երկարաձգել են ռազմակայանի պայմանագրի գործողությունների ժամկետը: Պայմանագիրը ստորագրվել է 1995թ.-ին, դրա գործողության ժամկետը կազմում է 25 տարի, այժմ փաստաթուղթը գործելու է մինչև 2044թ.-ը: -0-