Օհանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկողությանն առնչվող հարցեր են քննարկել
19:10
29 Հուլիսի 2011
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 29-ին հանդիպել է սպառնալիքների նվազեցման և արտահանման վերահսկողության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էնն Գենզերի գլխավորած պատվիրակության հետ, հաղորդում է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:
« Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկողությանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը